Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հեմոֆիլիան այլևս հիվանդություն չէ, այն կենսակերպ է

Հեմոֆիլիան այլևս հիվանդություն չէ, այն կենսակերպ է

Ամեն տարի ապրիլի 17-ին ողջ աշխարհը նշում է Հեմոֆիլիայի Համաշխարհային օրը: Առաջին անգամ «Հեմոֆիլիայի Համաշխարհային օրը» նշվել է 1989 թվականին: Ապրիլի 17-ը ընտրվել է ոչ պատահականորեն, քանզի  այդ օրը ծնվել է Հեմոֆիլիայի Համաշխարհային ֆեդերացիայի ստեղծող Ֆրենկ Շնայբելը:

 

Հայաստանի Արյունաբանական կենտրոնը Հեմոֆիլիայով հիվանդների Հայկական ասոցիացիայի հետ համատեղ «Մարիոթ» հյուրանոցում անցկացրեց սեմինար:

 

Թե ինչ քննարկվեց սեմինարի ընթացքում, ինչպիսի՞ն է հեմոֆիլիայի իրավիճակը Հայաստանում և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեցինք Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանի հետ: 

 

–   Պարոն Դաղբաշյան, ի՞նչ հիվանդություն է հեմոֆիլիան, ի՞նչ դրսևորումներ ունի և ինչպե՞ս է հեմոֆիլիայի օրը նշանավորվում Հայաստանում: 

 

–   Հայաստանի Հանրապետությունում Հեմոֆիլիայի օրը նշում ենք 2006 թվականից` Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի հետ համատեղ, որը շատ կարևոր դերակատարում  է ունեցել հեմոֆիլիայով  հիվանդների բուժօգնությունը կազմակերպելու մեջ: Հեմոֆիլիան  ժառանգական հիվանդություն է՝ պայմանավորված արյան մեջ մակարդման գործոնների պակասով: Հիվանդությունը բնութագրվում է արյան մակարդման խանգարմամբ և արտահայտվում է հաճախակի արյունազեղումներով հոդերում, մկաններում և ներքին օրգաններում: Հաճախակի արյունազեղումները հոդերում բերում են վաղ հաշմանդամության: Հեմոֆիլիայի գենը կրողները կանայք են, սակայն մեծամասամբ  հեմոֆիլիա  հիվանդությունն ի հայտ է գալիս տղամարդկանց մոտ: Հեմոֆիլիան ի հայտ է գալիս դեռևս մանկական հասակում, երբ երեխան սկսում է կրծքով կերակրվել. նրա  սանձիկի շրջանում կարող է սկսվել արյունահոսություն, տեղաշարժվելիս ծնկների շրջանում կարող  են արյունազեղումներ լինել և այլն: 

 

Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյան

–   Ի՞նչ է ենթադրում հեմոֆիլիայի վարումը, բուժումը:

 

–   Հեմոֆիլիայի բուժումն իրականացվում է արյունաբանական կենտրոնում: Քանի որ հիվանդությունը բնութագրվում է արյան մակարդման 8-րդ, 9-րդ, 11-րդ կամ այլ գործոնների ժառանգական պակասով, ապա բուժումը ենթադրում է այդ գործոնների ներմուծումը արյան մեջ, որոնք պետք է ապահովեն արյան մակարդելիության անհրաժեշտ մակարդակը: Ներկայումս այդ գործոնները Հայաստանում չեն արտադրվում, այլ ներկրվում են արտասահմանից: Կառավարությունը բավականին մեծ միջոցներ է  տրամադրում այդ դեղերի ներկրման վրա: Պետք է շնորհակալություն հայտնենք նաև Հեմոֆիլիայի համաշխարհային ասոցիացիային, որը մեծ օգնություն է ցուցաբերում գործոնների ձեռքբերման հարցում: Ինչպես շաքարային դիաբետով հիվանդներին են  պարբերաբար ինսուլին ներարկում,  այնպես էլ հեմոֆիլիայով հիվանդներին պետք է պարբերաբար ներարկվի անհրաժեշտ գործոնը:

 


–   Վիճակագրական ի՞նչ տվյալներ կան` կապված հեմոֆիլիայի հետ:

 

–   Հայաստանում տարեկան ախտորոշվում է հեմոֆիլիայի 10-13 նոր դեպք: Աշխարհում 100 000 բնակչի հաշվով տարեկան միջինում մոտ 6.8-18 հեմոֆիլիայի դեպք է գրանցվում։ Հայաստանում հիվանդների թիվը 100 000 բնակչի հաշվով 6.15 է։ 

 

–   Վերջին տարիներին հեմոֆիլիայի բնագավառում ի՞նչ առաջընթաց է գրանցել Հայաստանը:

 

–   Արյունաբանական կենտրոնում մենք ստեղծել ենք Հեմոֆիլիայի կենտրոնը, որտեղ աշխատում են բժիշկ-հեմատոլոգը, հոգեբանը, ատամնաբույժը, անհրաժեշտության դեպքում ներգրավում ենք նաև նեղ մասնագետների`  հոդաբան, օրթոպեդ, մանուալ թերապևտ և այլն: Առաջընթացն ախտորոշման ներդրումն է: Մենք ստեղծեցինք լավագույն լաբորատորիան, որը գտնվում է անգլիական ռեֆերենս-լաբորատորիայի հսկողության տակ: Եռամսյակը մեկ լաբորատորիան փակ ծրարներով ստանում է արյան նմուշներ, որոնք մենք հետազոտում ենք և պատասխաններն ուղարկում Անգլիայի համապատասխան կենտրոն, որտեղ դրանք ստուգվում են: Մինչև այսօր մշտապես բարձր գնահատականների է արժանացել մեր լաբորատորիան, փաստորեն, այն նաև միակ լաբորատորիան է, որը գնահատվում  է արտերկրի լաբորատորիայի ռեֆերենսի կողմից: 2-րդ կարևոր ձեռքբերումը սինովեկտոմիկ վիրահատությունն է, երբ մենք դեղորայք ենք ներարկում հոդի արյունահոսող մակերեսի մեջ, ինչի արդյունքում արյունահոսությությունը դադարում է: Այս մեթոդը ներդրվել է արյունաբանական կենտրոնում և հենց այս մեթոդի շնորհիվ հեմոֆիլիայով հիվանդներից շատերը խուսափել են վիրահատությունից: 

 

Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա ԽաչատրյանՄեր հաջորդ զրուցակիցը Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանն է: 

 

–   Ներկայացրեք, խնդրե՛մ,  Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության պատմությունից:

 

–   Մեր ընկերությունը ստեղծվել է 1997թ: Գործունեության 1-ին տարին լրանալուն պես դարձել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ` ձայնի իրավունքով: 2001թ. մենք ստեղծվեց անդրկովկասյան ալյանսը, որի հիմնադիրներից մեկը մեր ընկերությունն է: 2010 թվականից  մենք համագործացում ենք Հայաստանում հազվագյուտ հիվանդությունների ալյանսի հետ: Մեր աշխատանքի արդյունքում 2003թ. համաշխարհային ֆեդերացիայի և մեր կառավարության միջև ստորագրվել է հուշագիր`ըստ որի, համաշխարհային ֆեդերացիան պարտավորվում է ի դեմս մեր  ընկերության` ստեղծել  բուժական կենտրոն, վերապատրաստել բժիշկներին, ստեղծել ախտորոշման կենտրոն, քանի որ 8-րդ և 9-րդ ֆակտորի տոկոսը մեզ մոտ նախկինում ճշգրիտ չէր ախտորոշվում:

 

–   Տիկին Խաչատրյան, որո՞նք են հեմֆիլիայի ոլորտում առաջիկա հրատապ անելիքները: 

 

–   Առաջնային խնդիրը մեր երկրում հեմոֆիլիայով հիվանդների հաշմանդամությունը վերացնելուն միտված կանխարգելիչ բուժումն է: Քանի որ  այրան մեջ մակարդելիության մակարդակը շատ ցածր է,  այն բարձրացնելու համար անհրաժեշտ է ներերակային ներարկել անհրաժեշտ գործոնները: Կանխարգելիչ բուժումն իրենից ենթադրում է շաբաթական 2-3 անգամ ներերակային ներարկումներ: Այդ դեպքում շաբաթվա ընթացքում  հիվանդի արյան մակարդելիության աստիճանը բավականին բարձր է լինում` 20% և ավելի: 

 

Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյան–   Կա՞ բուժման որևէ սահմանափակ կուրս, թե՞ հիվանդն ամբողջ կյանքի ընթացքում է ներարկումներ ստանում:

 

–   Այո, ամբողջ կյանքի ընթացքում: Զարգացած երկրներում դուք երբեք չեք կարողանա տարբերել հեմոֆիլիայով հիվանդներին, որովհետև նրանք անխտիր ստանում են ներարկումները, վնասվածքներ չեն ունենում, բուժվելու անհրաժեշտություն չի լինում: Հեմոֆիլիայով հիվանդները հասարակության լիիրավ անդամ են:  Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահը հեմոֆիլիայով հիվանդ 40-45 տարեկան տղամարդ է, բայց կռահել դրա մասին հնարավոր չէ: Ներկայումս միայն ԱՊՀ երկրներում ապրող հիվանդներն են, որ մանկուց հաշմանդամներ են: Զարգացած երկրներում 12 տարեկանից սկսած երեխաներին սովորեցնում են ինքնուրույն ներարկել գործոնը, որի արդյունքում բուժումը հնարավոր է դառնում լիովին կազմակերպել տնային պայմաններում: 

 

–   Օրվա հետ կապված` Ձեր խոսքը հեմոֆիլիայով հիվանդներին…

 

–   Հեմոֆիլիան այլևս հիվանդություն չէ, այն կենսակերպ է, որի հետ պետք է հարմարվել և շարունակել կյանքը նույն ռիթմով` առանց խուճապի մատնվելու:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ